Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ֆրանսիացի դիվանագետների հետ առաջիկա օրերին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Այդ մասին Կլաարը գրել Է Twitter-ի իր էջում։ «Եմ-Ֆրանսիա համատեղ այցի շրջանակներում բրյուսելյան հանդիպումից հետո ֆրանսիացի դիվանագետ Իզաբել Դյումոնի եւ այլ գործընկերների հետ առաջիկա օրերին առարկայական հանդիպումներ կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ», - գրել է նա: