26.11.2024
Փաշինյանն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին
prev Նախորդ նորություն

Ասելիք կա. ընդդիմությունը հրավիրում է «Ի պաշտպանություն Սահմանադրության» երթին

Վաղը՝ հուլիսի 5-ին, ընդդիմությունը հրավիրում է «Ի պաշտպանություն Սահմանադրության» երթին:

"Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է, որ մի քանի խորհրդանշական կանգառ կունենան՝ "բոլոր վայրերում էլ կարևոր ասելիք կա":

"Ես երթին մասնակցելու եմ քաղբանտարկյալ իմ ընկերներից մեկի նկարով, որովհետև Հայաստանում Սահմանադրության ոտնահարման ամենավառ օրինակները քաղբանտարկյալներն են",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: