29.04.2025
Նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։


Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և նշել, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում մի շարք ոլորտներում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ և միջազգային այլ գործընկերների օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։


Դեյմոն Ուիլսոնը նշել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու հայաստանյան տարբեր կառույցների հետ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ։


 


 

Ասելիք կա. ընդդիմությունը հրավիրում է  «Ի պաշտպանություն Սահմանադրության» երթին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը