7.11.2025
Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվեցին նիդերլանդացի գործարարներին
30.11.2021
Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվեցին նիդերլանդացի գործարարներին

Նոյեմբերի 29-ին դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց Միջազգային Քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։ Դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Talenting Investment ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերալանդացի գործարարներին պատմեց իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերեց հետևել իր օրինակին։ Միջոցառման կազմակերպիչ Միջազգային Քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրեց հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։ Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի դեսպան Բալայանը վերջիններիս հանձնեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիների առաջին օրինակները։ Հանդիպմանը քննարկվեց Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը։