Թուրքիայի արեւելքում այսօր ՝ դեկտեմբերի 29-ին, տեղի կունենա նոր ավտոմոբիլային թունելի բացումը։ Այս մասին հաղորդում է "Անադոլու"գործակալությունը: 2246-մետրանոց "Պիրինկայալար" թունելը Ուզունդերեի շրջանը կմիացնի Արտվին քաղաքի հետ։ "Նոր թունելը կդառնա Թուրքիայի եւ Վրաստանի սահմանի ուղղությամբ ճանապարհի կարեւոր օղակ եւ մեծապես կհեշտացնի Անատոլիայի հյուսիս-արեւելքի լեռնային շրջաններում բեռնափոխադրումները", - նշում է հրատարակությունը: