Մինչև Հայաստանի հետ սահման երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Trend-ը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները՝ վերականգնելու տրանսպորտային հաղորդակցությունը։ «Ադրբեջանը մինչև Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայումս շինարարական աշխատանքների 24 տոկոսն ավարտված է: Ավտոմոբիլային մաայրուղու կառուցման աշխատանքներն ավարտվել են 27 տոկոսով։ Սա վկայում է իր աշխատանքի նկատմամբ Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,- դժգոհել է Բայրամովը։