23.11.2024
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին
prev Նախորդ նորություն

Ավանտյուրիստներ, մնացեք ձեր պադվալներում ու դողալով սպասեք իմ որոշումներին. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը դիմել է 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներին.

"Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, գիտենք, որ բոլոր ժամանակներում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը ձեզ համար բիզնես է, այսինքն՝ փող եք աշխատում, բայց, մի՞թե դուք այդքան այլասերված եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով (ձեր նողկալի կյանքը փրկելով), հիմա ձեր քաղաքական գործունեության հիմքը դարձրել եք իբրև Արցախի ու արցախցիների անվտանգության ապահովումն ու Արցախի փրկության կազմակերպումը: Մի՞թե դուք այդքան անբարոյական եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով ու թաքնվելով ձեր պադվալներում, պատերազմից հետո կարող եք խոսել Արցախի անվտանգության ու Արցախի փրկության մասին:

Բա, ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խառնածին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր Սուրբ Արցախի վրա: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվեր, որ է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները:

44-օրյա պատերազմից փախած քաղաքական ավանտյուրիստնե՛ր, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով եք Երևանի հրապարակների ու փողոցների ասֆալտների վրա միտինգներ և երթեր անցկացնում ու Արցախը փրկում, Արցախը փրկելու թեմաներով Երևանի այգիներում դասախոսություններ կարդում: Ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք իսկական հայրենասե՞ր եք և մտահո՞գ եք Արցախի ճակատագրով: Հա՞:

Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, իսկական հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով երբեք չեն զբաղվում, նրանք Արցախի դեմ թուրքի կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում, այլ գիտակցված, վազելով գնում են սահմանագիծ և իրենց կյանքի գնով պաշտպանում Արցախը, արցախցիներին ու իրենց ընտանիքները:

Նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության ու փրկության, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա չի կարող այսօր խոսել Արցախի և Հայաստանի ու Հայ ժողովրդի անվտանգության ապահովման և Արցախի ու Հայաստանի փրկության մասին:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, ա՛յ քաղաքական ավանտյուրիստներ: Մնացե՛ք ձեր պադվալներում ու դողդողալով սպասե՛ք իմ որոշումներին և հրամաններին…",- ասված է հայտարարության մեջ: