Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: