20.05.2025
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ
24.08.2021
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները եռամսյա վարժական հավաքների են մասնակցելու: Մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները:  ՊՆ-ն եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է. ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ: