29.09.2023
Հարությունյանը Հայրենիքի համար զոհվածների ու անհայտ կորածների հիշատակի տուրք է մատուցել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:


ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ եւ արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն ընդգծել է մեկդարյա կուսակցության կենսունակության եւ ավանդույթների պահպանման կարեւորությունը եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը:


Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն աջակցելու համար:


Մտքեր են փոխանակվել Հայկական սփյուռքում` ներառյալ Մերձավոր Արեւելքը, Եվրոպան, Ամերիկան եւ Ավստրալիան, Ռամկավար ազատական կուսակցության պատմական եւ ներկա գործունեության ու ծրագրերի շուրջ:


Հանդիպման ավարտին ՌԱԿ ատենապետը կուսակցության 100-ամյա խորհրդանշական հուշամեդալ է նվիրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:


 


 

Երևան և Լիոն քաղաքների միջև հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն
Հաջորդ նորություն next
 «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն աշխատել Հայաստանի տարածքում
29.09.2023
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն աշխատել Հայաստանի տարածքում