28.04.2024
Ո՞վ է մեղավոր և արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. հարցում
07.12.2020
Ո՞վ է մեղավոր և արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. հարցում

«Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որքանով է հանրությունը գնահատում հայաստանյան իշխանությունների գործողությունները պատերազմի ընթացքում և արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:Հարցումն իրականացվել է ՀՀ տարբեր մազրերի 18-65 տարեկան 1200 քաղաքացիների շրջանում:Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը հարցին հարցվածների 40%-ը դրական գնահատական է տվել, 50%-ը՝ բացասական, չեզոք դիրքորոշում է արտահայտել 10%-ը: Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորում պատերազմի բացասական արդյունքը Հայաստանի և Արցախի համար, հարցվածների 20,2%-ն ընտրել է «մեր երկրի քաղաքական էլիտայի բացթողումներով և ռազմավարական սխալներով» պատասխանը, 4%-ը՝ «Հայաստանի և Արցախի ոչ բավարար ռազմական պոտենցիալով» պատասխանը, 19,2%-ը պայմանավորում է «պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ», իսկ 56,6 %-ն ընտրել է «բոլոր վերը նշված» պատասխանը:Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի և Եվրամիության դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հարցին հարցվածների միայն 7,1%-ն է դրական պատասխան տվել, մեծամասնությունը՝ 60,6%-ը բացասական է գնահատել, իսկ հարցվածների 32,3%-ը չեզոք դիրքորոշում ունեն:Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների առաքելությունը հարցին բացարձակ մեծամասնությունը՝ 82,8 %-ը դրական գնահատակ է տվել, չեզոք դիրքորոշում ունեն հարցվածների 14,1%-ը և հարցվածների միայն 3%-ն է բացասական պատասխան տվել:Ինչ վերաբերում է հարցման վերջին հարցին՝ արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա: Պատասխանները բաժանվել են հետևյալ կերպ. 35%-ն ընտրել է «այո, անհապաղ» պատասխանը, 19%-ը կարծում է, որ «այո, բայց պատերազմական գործողություններից հետո երկրի առջև ծառացած խնդիրների կարգավորումից հետո», իսկ հարցվածների 46%-ն ընտրել է «ոչ, նա պետք է շարունակի կատարել իր լիազորությունները» պատասխանը: