Երևան քաղաքում հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ին սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում`Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով: