25.11.2024
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

Լարսը փակ է, բերքը մնաց. պաշտոնական որևէ մեկնաբանություն դեռ չկա

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


ԱԻՆ-ը պատճառների մասին չի հաղորդում: Մինչդեռ Դուշեթիի քաղաքապետ Մացացո Նարիմանիձեն հայտարարել է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 53-րդ կիլոմետրում սողանք է տեղի ունեցել և ներկայումս աշխատանքներ են իրականացվում հետևանքները վերացնելու և տարածքը մաքրելու ուղղությամբ։ Սողանքի պատճառը Արագվի գետի վարարումն է։


Իր հերթին գյուղատնտես Հարություն Մնացականյանը հայտնում է, որ խոսակցություններ կան, որ Լարսը մոտ 10 օր չի բացվելու: 


Պատկան գերատեսչությունից դեռ որևէ մեկնաբանություն չկա: Մինչդեռ, հիշեցնենք, բերքահավաքի բարձր սեզոնն է...