Ղազախստանն ավելի է մխրճվում թյուրքական «սև խոռոչի» մեջ
Ղազախստանի շուրջ զարգացումները իրապես հետաքրքիր են այնքանով, որ ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան, իսկ այնուհետև դուրս գալը ամենեւին էլ ՌԴ դիրքերը չամրացրեցին Ղազախստանում, եթե չասենք հակառակը՝ Ղազախստանն ավելի է մխրճվում թյուրքական «սև խոռոչի» մեջ: Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ նշելով, որ դրանում շահագրգիռ կողմերից են և՛ Արեւմուտքը, և՛ ԱՄՆ-ն։
"Ավանդաբար Ղազախստանում առավել շահագրգիռ են եղել հարաբերությունների դիվերսիֆիկացիային, մասնավորապես Չինաստանի հետ, և հաճախ Չինաստանը նաև շահագրգիռ կողմ էր Ղազախստանի արտաքին քաղաքականության վեկտորի շեղումը ռուսական ծիրից։ Սակայն հիմա, կարծես թե, Չինաստանի համար էլ խնդիր է Ղազախստանի համաթյուրքականության ծիրում հայտնվելը։
Ինչևէ, թուրքական գործոնը գնալով մեծանում է, և իսկապես՝ Ռուսաստանը մինչ փորձում է իր կայսերական նպատակները ամրագրել արեւմտյան ճակատում, արևելյան և հարավային ճակատում թյուրք-արևմտյան աքցանի մեջ է հայտնվում",- գրել է քաղաքագետը։
Նշենք, որ այսօր Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը: