4.05.2025
ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի դիվանագիտական խորհրդականի հետ
prev Նախորդ նորություն

Գերմանացի նախարարը Երևանում կառաջարկի համագործակցությունը հասցնել ամուր գործընկերության

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ քառօրյա այցով կժամանի Վրաստան և Հայաստան:


ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են, որ նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:


Դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի:

Այցն այսպիսով մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:


 

Ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով