Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: