Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: