ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է աշխատանքային քննարկում ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ: Քննարկվել են սոցիալական գործընկերության մասին դրույթներում առաջարկվող փոփոխությունները։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, աշխատանքի և զբաղվածության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործընկերները: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական գործընկերների դերը աշխատանքային իրավունքների իրականացման և պաշտպանության գործում: