Հայաստանում օգոստոսի 30-ին կատարվել է 5 666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 524 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 361 մարդ։ Արձանագրվել է մահվան 14 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 152 է: Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4 844-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում: