Ալիևն անձնական վիրավորանքներ է հասցնում Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս լուռ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: "Փաշինյանը շատախոս է դառնում միայն այն դեպքում, երբ պետք է «հիմնավորել», որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։Ալիևն այնքան է երես առել, որ իր դատախազության ներկայացուցչի բերանով սպառնում է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ քրգործ հարուցել ու առևանգել։ Փաշինյանը կրկին լուռ է։ Տվյալ դեպքում է՞լ է լռությունը համաձայնության նշան, կիմանանք շատ շուտով։Մինչև այդ, Արցախի Հանրապետությունն արձագանքել է ադրբեջանական լկտիությանը՝ խորհրդարանում կողմ քվեարկելով «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին",- գրել է պատգամավորը։