30.04.2025
Անընդունելի է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ․Շամխանի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ կրակել են Ելփին գյուղ տանող ճանապարհի և մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այսօր, հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։


Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։


 

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հերքեց Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը