Պարտությունները հաղթանակի պտուղների, նրա իդեալների արժեզրկման խորքային արդյունք են
Բազմաթիվ եզրակացություններ կարելի է անել, թե ինչպես են ժողովուրդն ու պետությունը վայելում հաղթանակի պտուղները, ինչ դասեր են քաղվում պարտություններից։ Հաճախ պարտությունները հաղթանակի պտուղների, նրա իդեալների արժեզրկման խորքային արդյունք են։
Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
"Միաժամանակ, եթե պարտություններից ճիշտ դասեր քաղենք, եթե դրանք ազնվորեն քաղենք, որքան էլ դառը լինեն հետեւանքները, կարող ենք հաղթահարել ամենադժվար մարտահրավերները։ Բայց դրա համար ժողովուրդը, հասարակությունը պետք է լինեն հայրենասեր, կիրթ, ունենան պետական մտածողություն։ Հենց այս որակներն են հավաքական ազգային իմունային համակարգի հիմքը, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պատահականորեն ու կարճ ժամանակահատվածում հասնել հաջողության, այլ գրանցել օրինաչափ հաղթանակ երկարաժամկետ հեռանկարով",- գրել է Բաբայանը։