Սա բավականին լուրջ մեղադրանք է, Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի. պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել։ Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։
Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Զուտ քաղաքական առումով, այս իշխանության հնչեցրած որևէ հայտարարություն չի կարող հանրության համար վստահելի լինել, հատկապես, որ ավելի վաղ նույն իշխանության քաղաքական ղեկավարը Իսկանդերի հրթիռի 10%-ի պայթելու մասին էր խոսում, սակայն այս պարագայում Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի։
Այս իշխանության օրոք պատերազմի շատ մանրամասներ իմանալու հնարավորություն պարզապես չկա, սակայն, մինչ դրա հնարավորության ստեղծումը, այսինքն՝ այս իշխանության հեռացումը, Օնիկ Գասպարյանը, մյուս պաշտոնաթող զինվորականները, դերակատարները պետք է որոշակի պարբերությամբ արձագանքեն իշխանության մեղադրանքներին ու պարզապես խոսեն ճշմարտության մասին։
Ես լավ գիտեմ, որ զինվորականների ճնշող մեծամասնությունը հանրային խոսք հնչեցնելու և հանրային բանավեճի մեջ մտնելու հարցը անիմաստ են համարում, իրենք իրենց այդ դերում չեն տեսնում, բայց խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են։
Մեզ մի աջակցեք, բայց գոնե ինքներդ ձեզ պաշտպանեք»։