Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են սեպտեմբերի 28-ին ապամոնտաժում Նոր Նորք վարչական շրջանի ինքնակամ կառույցները։ Գործընթացը շարունակական է և գերատեսչությունը քաղաքապետ Հայկ Մարությանի հրահանգով ապամոնտաժում է բոլոր նմանօրինակ կառույցները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։