26.11.2024
Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
prev Նախորդ նորություն

«Բաղձալին» վերադառնում է` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի վերադարձը բեմահարթակ։


Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։


Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։


Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդվումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»:


Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի ազստղաբույլ՝


ՊԱՈԼԻՆԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/


ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/


ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/


ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան


ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան


ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան


ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան


Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/


Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/


Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/


Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով


Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան


Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: