25.11.2024
Բերձորը կարող ենք պահել. Կարեն Միրզոյան
prev Նախորդ նորություն

Ողբերգական դեպք «Արթմեդ» ԲԿ-ում. վերելակը պոկվել է, տղամարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում:


Ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:


Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ ահազանգը ստացվել է վերելակի պոկվելու վերաբերյալ, սակայն վերելակը ոչ թե պոկվել, այլ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակի մեջ և փորձել է դուրս գալ, սակայն ընկել է հորանը: Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են: