Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Բաքվում շքերթի ժամանակ Իսլամական Հանրապետության ադրբեջանցիներովբնակեցված նահանգի մասին: Էրդողանը ցիտել է ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի բանաստեղծությունից մի հատված ՝ իբր Ադրբեջանի՝ Արասից (Արաքսից) հարավ գրավված տարածքների մասին։ «Էրդողանին չեն հայտնել, որ Բաքվում իրենց ասածը վերաբերում է Արաքս գետից դեպի հյուսիս տարածքների բռնազավթմանը Իրանից։ Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում Է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի (Իրանի նահանգ) մասին»,- գրել Է Զարիֆը Twitter-ի իր էջում։