Օդանավակայանում տոն է, չժամանե՛ք. տասնյակ օտարերկրացիներ անհույս սպասում են վիզա ստանալուն

Շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն ահազանգում է.


"Հիմա Զվարթնոց օդանավակայանում տասից ավելի օտարերկրացիներ երկար ժամեր է սպասում են որպեսզի վիզա ստանան Հայաստան մուտք գործելու համար։

Բայց նրանք դեռ պետք է սպասեն, քանի որ Հայաստանում տոն օր է եւ օդանավակայանի վիզաների վարչությունը չի սկսել իր աշխատանքային օրը, ավելին՝ տոն օրերին պարզվում է չի էլ աշխատում այդ վարչությունը։

Օդանավակայաններում տեսել եմ վիզա ստանալու մեծ հերթեր, բայց չեմ տեսել, որ վիզաների վարչությունը չաշխատի։

Հիմա ի՞նչ անեն այս օտարերկրացիները, սպասեն Հայաստանում տոնը ավարտվի, սա ի՞նչ գործելաոճ է",- գրել է քաղաքացին:


Հետաքրքիր է, այս տրամաբանությամբ՝ օտարերկրացիները մեկ օր պետք է օդանավակայանում սպասեն, մինչ տոնն անցնի՞, նոր մուտք գործեն Հայաստան:


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...