3.09.2026
Երևանն ինքը կորոշի ԵՄ-ին անդամակցելու հարցը, սակայն կարող է զրկվել արտոնություններից
prev Նախորդ նորություն

Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03:28-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:


Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ)։


Հիշեցնենք` Դմանիսիի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաև օգոստոսի 31-ին։

Զախարովա․ եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ
Հաջորդ նորություն next
 Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին
01.09.2026
Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին