31.08.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ալիևը կբանակցեն Բիշքեկում. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ղրղզստանի մայրաքաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում քիչ անց կմեկնարկեն բարձր մակարդակի բանակցություններ Երևանի և Բաքվի միջև։


«Քիչ անց Բիշքեկում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը», - հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Երկու պետությունների ղեկավարներն արդեն ժամանել են Բիշքեկ՝ մասնակցելու միջազգային կառույցի պլանավորված միջոցառումներին և կօգտագործեն միջազգային հարթակը երկկողմ հարաբերություններին վերաբերող հրատապ հարցերի շուրջ անմիջական երկխոսության համար: