Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես հայտնում է rusarminfo-ն, ֆրանսիական France Télévisions հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ժուլիեն Նենին հայտնել է, որ Պեկրեսի այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին։«Վալերի Պեկրեսն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է քաղաքական առաջնորդների հետ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբոգում: Լրագրողի խոսքով, այցը չի լուսաբանվել Հայաստանում ներկա պահին գտնվող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։