27.07.2025
Մեր գործընկերությունը խարսխված է ընդհանուր արժեքների վրա. Փաշինյանը՝ Բայդենին
prev Նախորդ նորություն

Led Zeppelin Symphonic-ի բացառիկ համերգը Հրազդան մարզադաշտում

Աննախադեպ Հայա փառատոնի շրջանակներում կայացած երկու անմոռանալի համերգներից հետո հուլիսի 9-ին ժամը 20-ին Հրազդան մարզադաշտում կկայանա Led Zeppelin Symphonic-ի համերգը:


Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:


Ավելի քան 50 տարի երկրպագուներն աշխարհի ամենատարբեր անկյուններից պաշտել են Led Zeppelin-ի երգերը: Այսօր, Symphonic-ի կատարումներն արթնացնում են լավագույն էմոցիաներն ու պարգևում նմանը չունեցող փորձառություն խմբի երկրպագուներին:

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին