Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հնարավորությունը: Չի բացառվում, որ ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կիրականացվեն արդեն դեկտեմբերին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը Արցախի վարչակազմից: «Այժմ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», — ասել է նա՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր է, որ առաջին չվերթները իրականացվեն մինչև տարեվերջ : Նա ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կընդունի չվերթներ, որոնք կսպասարկեն ուղևորների, ընդ որում ինքնաթիռները Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: