Ընդդիմությունը կպահպանի ԱԺ փոխխոսնակի և հանձնաժողովի նախագահի պաշտոնները
Իշխող կուսակցությունը սպասելու է, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխխոսնակի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ առաջադրեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Իշխան Սաղաթելյանին փոխխոսնակի պաշտոնից հետ կանչելու հարցով հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը պահպանում է այդ պաշտոնների իր քվոտաները, ինչպես նախատեսված է օրենքով։ Իշխող կուսակցությունը կոնկրետ դիրքորոշում չունի այս պաշտոններում պոտենցիալ ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ, ասաց Ջուլհակյանը, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կոնկրետ ում կառաջադրի ընդդիմությունը։
Պատգամավորն ընդգծեց, որ խմբակցությունը չունի քննարկված և հաստատված որոշում, թե ինչպես են քվեարկելու ՔՊ-ականներն ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնից զրկելու քվեարկության ժամանակ։
"Պատգամավորներն ազատ են քվեարկելու այնպես, ինչպես հարմար են գտնում",- ասաց նա: