21.04.2025
ԱԺ խորհուրդը բավարարեց ՔՊ-ի միջնորդությունը․ Վաղը արտահերթ նիստ կհրավիրվի
prev Նախորդ նորություն

Պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ հողատու լինելը խարան է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։


«Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։


Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։


Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել, հայրենիք եք հանձնել ու հանձնում։


Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք, որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։


Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից, դրանք «խուրդա» թեմաներ են:


Մանդատն ու պաշտոնը ձեր համար է ամեն բանից թանկ, նույնիսկ հայրենիքից։


Չնայած հայրենիք տվողների համար ի՞նչ հայրենիք։


Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է», - նշել է նա։


 


 

Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Խամոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար