25.11.2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

ԱԺ խորհուրդը բավարարեց ՔՊ-ի միջնորդությունը․ Վաղը արտահերթ նիստ կհրավիրվի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:


Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու եւ ԱԺ խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին:


Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են: