8.06.2025
Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ուրախ եմ ՀՀ և Կանադայի միջև ձևավորված զարգացող գործընկերության համար. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին.

«Հարգելի պարոն վարչապետ,
Հարգելի Ջասթին,
Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Կանադայի օրվա առթիվ։

Կայացած ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Կանադան համաշխարհային տնտեսության հիմնասյուներից է և առանցքային դերակատարներից մեկը Համագործակցության երկրների մեջ։

Ուրախ եմ իմ երկրի և Կանադայի միջև ձևավորված փոխհարգալից և զարգացող գործընկերության, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունների համար։ Գլազգոյում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումը մնայուն հիշողության աղբյուր է ինձ համար։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք, իսկ Կանադայի ժողովրդին ՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին