27.11.2024
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշված է.

«2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Այդ կապակցությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը կոմիտեի վարչարարությունն ուղղվելու է այն ոլորտները (հարկ վճարողներին), որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օբյեկտիվորեն ունեցել են հնարավորություն ապահովելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, սակայն փաստացի չեն կատարել:

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում»: