24.11.2024
Արցախը կարևոր տեղ ունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտում. Բաբայան
prev Նախորդ նորություն

Այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… պետք է պատրաստվել. Րաֆֆի Հովհաննիսյան

Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել: Այս մասին գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար, "Ժառանգություն" կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ "Ասուլիս ու պատերազմ"հոդվածում:


"Այլեւս չեմ դիտում՝ վիրավորական է եւ խիստ կանխատեսելի։ Գրեթե անխուսափելի։ Թշնամու դիրքորոշումներ, պատասխանատվությունից փախուստներ, մեղքի բաշխումներ, անհատական անվանարկումներ։ Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում։


Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել: Բայց ոչ նույն արյունոտ գետը նույն ձեւով ու բովանդակությամբ մտնելով։ Հայրենիք պահելու համար, վեր կանգնելով բոլոր անձնական նախասիրություններից ու տրամադրություններից, մեզ քաղաքական-ռազմական-մեթոդաբանական նոր հրամանատարություն է անհրաժեշտ` հրամայաբար եւ անմիջապե՛ս։ Անհրաժեշտ է նաեւ, որ ողջ հանրությունը, քաղաքական եւ քաղաքացիական բոլոր հատվածները զորավիգ կանգնեն Բերձորին, Աղավնոյին, համահայկական ուժերով կառուցված եւ գործող մայրուղուն։ Փոփոխելու որեւէ իրավական հիմնավորում չկա։

Ներողություն եմ խնդրում 63 տարեկան, իրական արժեք կերտած խմբագիրներից, մշակներից եւ գործիչներից՝ հատակ հասած նախկին գործընկերոջ մանր եւ վերջին հաշվով ինքնաբացահայտող շեղման ու արտահայտությունների համար։ Ահա սա ենք մենք, եւ սրա համար պետք է շտապ փոխվենք ու պատրաստվենք"։