Արցախը կարևոր տեղ ունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտում. Բաբայան
Անդրկովկասը մոլորակի առանցքային աշխարհաքաղաքական տարածաշրջաններից է, որին սևեռված է բազմաթիվ երկրների և դերակատարների ուշադրությունը։ Այս մասին գրում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
"Այստեղ գլոբալ և տարածաշրջանային տերությունների շահերը հատվում են և հաճախ բախվում, և այդ շահերը, ընդհանուր առմամբ, քիչ թե շատ մշտական բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում: Այս տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումն ակնհայտորեն մեծապես կախված է գլոբալ և տարածաշրջանային խաղացողների շահերի հավասարակշռությունից, իսկ նրանց մոտեցումները գրեթե անփոփոխ են մնացել, միայն մեծացել է աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների վճռականությունն իրենց շահերի համար պայքարում։
Արցախը կարևոր տեղ ունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտում, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հասնել լավ արդյունքների",- գրել է Բաբայանը։