24.11.2024
Մարտուն Գրիգորյանը վերադառնում է ԱԺ
prev Նախորդ նորություն

Որոշում եմ կայացրել հրաժարվել ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից. Մամիջանյան

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հանդես է եկել հայտարարությամբ.


"Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ":