23.11.2024
Հայաստանն ու Թուրքիան ձեռք են բերել երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություն
prev Նախորդ նորություն

"Հետհեղափոխական" ժողովրդավարությունը ծանր կորուստ կրեց. Ղազարյան

ԲԴԽ-ն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի դիմումը և դադարեցնել նրա լիազորությունները։ Այսպիսով ժամանակակից հայ իրավագիտական միտքը, ողջ դատական համակարգը, "հետհեղափոխական" ժողովրդավարությունը ծանր կորուստ կրեցին։ Այս մասին գրում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:


"Անավարտ մնացին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող դատական համակարգի բարեփոխումները, որոնց հիմնարար դրույթները քննարկվում էին ոստիկանական պատնեշներով պաշարված փակ դռների հետևում։

Դժվար կլինի բոլորի համար։ Իհարկե, մենք կարող ենք մեզ մխիթարել, որ դեռևս մեր կողքին են Մխիթար Գոշի իսկական հեևորդներ, ժամանակակից հայ իրավական մտքի տիտաններ Վահե Գրիգորյանը` յուր սանիկների` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հետ, Վլադիմիր Վարդանյանը` յուր սանիկ` Արման Դիլանյանի հետ, Սեդա Սաֆարյանը` յուր եղբոր` Ստյոպա Սաֆարյանի հետ, Դանիել Իոաննիսյանը, Էդմոն Մարուքյանը... բայց Ջհանգիրյանը մնում է Ջհանգիրյան։ Ոչ ոք չի կարող լրացնել նրա բացը։

Հոկտեմբերի 27-ի հանցագործները դեռ երկար կհիշեն նրա տված կտերը, որոնք նրանք չկերան և չբացահայտվեց այդ մեծ հանցագործությունը, 1995 թվականի ընտրական հանձնաժողովի անդամները դեռ երկար կհիշեն նրա գրիչի շարժումները, իսկ Մանումենտի դղյակը կմնա իբրև կենդանի հուշարձան, որը կարող է հետագայում վերածվել կոռուպցիայի ազգային թանգարանի",- գրել է Ղազարյանը։