«Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան 9-ին հավաքվելով Ֆրանսիայի հրապարակում, երթ են մեկնարկել դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ այսօր կայանալու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: «Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– նախօրեին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: "Եկել ենք Բաղրամյան 26 հիշեցնելու, որ այս իշխանությունները չունեն լեգիտիմություն հանդես գալու ժողովրդի անունից: Այն, ինչ խոստանում է Նիկոլը, չունի լեգիտիմություն",- նախագահականի մոտ հայտարարեց ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը: Նշենք, որ նախագահականի դիմաց հարյուրավոր ոստիկաններ պատ են կազմել, չթողնելով, որպեսզի ընդդիմությունը մոտենա դարպասներին: