Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին: Այդ մասին հայտնել է Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ 2021 թվականի հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մանվել Փարամազյանը չի ընդունում մեղադրանքները՝ դրանք համարելով իր դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումների շղթայի մի մասը։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փոխել խափանման միջոցը և գրավի դիմաց ազատ արձակել նրան: