Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի հայ ռազմագերիների հարցը: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից: Նիստերը նախատեսված են մայիսի 17-20-ը: Հայ ռազմագերիների հարցը մայիսի 20-ի լիագումար նիստի օրակարգում է: