4.07.2025
Միրզոյանը զանգահարել է Լավրովին. քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Սիրիայում տեղի ունեցած՝ հարյուրավոր զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի կապակցությամբ բացված սգո մատյանում:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:


Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:

Արցախի կառավարությունը որոշում է կայացրել կազմակերպել դրամահավաք՝ Սիրիային աջակցելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով