Միրզոյանը զանգահարել է Լավրովին. քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը
Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին՝ դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման փոխադարձ մտադրությունը։
Նշվում է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրներ։ Ռուսական կողմը կարևորել է ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։