25.05.2025
Գաղտնալսումը վկա. Խաժակյանը
03.02.2022
Գաղտնալսումը վկա. Խաժակյանը "թարմացնում է" Վանեցյանի վարձու աշխատողների հիշողությունը

"Լուսավոր Հայաստան" կուսակցության անդամ, Երևանի ավագանու "Լույս" խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառում է արել Facebook-ի իր էջում ՝ այդպիսով պատասխանելով "Հայրենիք" կուսակցության անդամ Արսեն Բաբայանի ավելի վաղ արված գրառմանը, որում նա մեղադրում է Էդմոն Մարուքյանին գործող իշխանությունների կամակատար լինելու համար։ Խաժակյանը, մասնավորապես, գրել է. "Պարոն Եֆրեյտոր,  Ձեր իմացած արդարադատությունը սա՞ է. - «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, Հրաչ, հա՞, Հրաչ էր անունը: Մի խոսքով` ով որ կալանքը պիտի տա: Թե բա՝ պարոն Վանեցյան, պիտի մի հատ հիմքերը նայեմ: Ասի՝ նայի, կզանգես, բայց կալանքը ուզես-չուզես, պիտի տաս»։ (մեջբերում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված ձայնագրությունից - խմբ.): Ձեր վարձու աշխատողներին պատմեք, թե ԱԱԾ տնօրենի կարգավիճակում ոնց էիք զանգահարում դատավորներին ու ասում, թե ով ինչ պետք է անի։ Ձեր վարձու աշխատողները հիշողության հետ խնդիր ունեն, կամ էլ կարծում են, թե մենք չենք հիշում։ Հիշում ենք ու բոլորին կհիշացնենք",- գրել է նա: Ավելի վաղը Արսեն Բաբայանը գրել էր. "Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավորներն աննախադեպ հայտարարություն են տարածել, որտեղից բացահայտվում է նաև, որ «Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը։ Պարզվում է Էդմոն Մարուքյանը հիմա էլ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարարին, որն էլ, բնականաբար, ընդունելով «փայլուն» փոխանցումը վերցրել և դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է հարուցել"։