«Հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելի Անկարա, իսկ ես՝ Երեւան», մարտի 31-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է APA-ն։ «Շատ կարևոր է, որ Ադրբեջանն աջակցի այս գործընթացին, դուք պետք է դասեր քաղեք անցյալից, առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական մեսիջներ տվեց: Եթե Հայաստանը հավատարիմ մնա, եթե նրանք ունեն նույն կարծիքը, ինչ մենք, ապա կբացվեն սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը, լոգիստիկ հարցերը կլուծվեն: Ադրբեջանն արդեն Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր»,- ասել է Չավուշօղլուն։