Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր «փառահեղ» ելույթում վերջապես խոստովանեց, որ իր երկիրը սկսել է Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը՝ չնայած նախկինում հակառակն էր պնդում՝ լավ փաստագրված: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը մշտապես խախտում է եռակողմ հրադադարի պայմանագիրը և մոլորեցնում: Նրանք չեն կարողանում պահել իրենց խոսքը: Մասնավորապես, Ադրբեջանն այժմ խախտում է Սոչիի վերջին համաձայնությունը», - գրել է Մարուքյանը: